|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե իր քույրը՝ Կատյա Ազնավուրը, ամուսնացել եւ կրոնափոխ է եղել:
«Ուզում եմ ասել Facebook-ի իմ ընկերներին, որ մենք` Ազնավուրներս, հայկական ծագում ունենք, հետեւաբար` ծնվել ենք քրիստոնյա, ավելի ճիշտ` գրիգորյանական ուղղափառներ ենք: Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ գրում են թերթերը: Մենք՝ Ազնավուրներս, երբեք որեւէ կրոնի հետ չենք փոխի մեր հավատը, ինչպես նաեւ չենք անարգի ուրիշներին իրենց դավանանքի համար: Անհասկանալի է՝ ինչու կրոնափոխ լինենք, եթե այն ստացել ենք ժառանգաբար: Իմ հայրը գրել է «Ավե Մարիա»-ն, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- նշված է նրա տարածած հայտարարության մեջ: