|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆինլանդիան ամենաազատ մամուլն ունեցող երկիրն է. Այս մասին «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ամենամյա զեկույցում:
Ըստ Rsf.org-ի՝ Ֆինլանդիայից հետո առաջին տասնյակի մեջ են մտել Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Շվեդիան:
Ըստ զեկույցի` Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը և դարձել առաջատարը տարածաշրջանում, մինչդեռ Վրաստանն զբաղեցրել է 84-րդ, Ադրբեջանը՝ 160-րդ, Թուրքիան` 154-րդ և Իրանը՝ 173-րդ տեղը:
Զեկույցը պատրաստելիս հաշվի են առնվում վեց հիմնական չափորոշիչներ՝ մամուլի բազմազանությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները, ինչպես նաև լրագրողների մահվան, բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերը: