|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտյոմ Գեղամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախկին փոխնախարարն իր պաշտոնանկությունը մեկնաբանել է Facebook սոցիալական ցանցի իր էջում.
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ արդարադատռւթյան նախարար Հովհաննես Մանուկյանին և նրա գլխավորած թիմին համատեղ աշխատանքի համար։ Այս կարճ ժամանակահատվածում մեր նախարարին հաջողվել է իր շուրջը համախմբել դինամիկ, փորձառու և երկրի խնդիրներով անկեղծորեն մտահոգ պրոֆեսիոնալների, որոնք անկասկած հաջողությամբ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները։ Նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարումս առավելապես պայմանավորված է մասնագիտական հետագա զարգացումս ավելի արդյունավետ հունով տանելու արդարացաված և լեգիտիմ ցանկությամբ։ Իմ գործընկերներին մաղթում եմ անսպառ էներգիա և արդյունավետ աշխատանք»: