|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ բողոքող` տոնավաճառների հարյուրավոր առևտրականներ այսօր հավաքվել եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ԱԺ շենքի մոտ:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ շենքի` Բաղրամյան փողոցի մուտքի մոտից շարժվել են դեպի Դեմիրճյան փողոցի մուտքը, որտեղից հիմնականում ներս են մտնում պատգամավորները: Տեղում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ակցիայի մասնակիցներին հորդորում է բարձրանալ մայթերին:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին են մոտեցել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորներ՝ Արամ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Նրանք հորդորել են նույն ակտիվությամբ շարունակել պայքարը եւ խոստացել հասնել նրան, որպեսզի հարցը արտահերթ օրակարգով քննարկվի ԱԺ-ում: