|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի կողմից կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է սրահը՝ հրաժարվելով Եգիպտոսի նախագահ Աբդուլլահ էլ Սիսիի հետ նույն սեղանի շուրջ նստել:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանը հայտարարել, որ ինքը հեղաշրջում իրականացնողների հետ սեղան չի նստում:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Էրդողանն իր ելույթի ժամանակ միջազգային հանրությանը մեղադրել էր Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու մեջ, որից հետո Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին խիստ քննադատության էր ենթարկել նրան և չեղյալ հայտարարել երկկողմ հանդիպումները :