|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 4 բաժինը:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից: