|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով վերցված գումարները անձնական կարիքների համար ծախսելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
Համաձայն մեղադրականի` նա քաղաքացի Սվետլանա Թորոսյանի և նրա քրոջ` Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում մաս-մաս վերցրել է 1.640.000 դրամին համարժեք 4000 դոլար և ծախսել իր անձնական կարիքների համար:
Գործը քննվելու է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Դատական նիստ դեռևս չի նշանակվել: