|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ՄԻՊ-ի` դատախազության վերաբերյալ տարածած վերջին հայտարարությանը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ հայտարարությանն անդրադարձել է՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, բնականաբար, կանխատեսելով ՄԻՊ-ի կողմից նմանօրինակ արձագանքը: Այդուամենայնիվ, վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ և ավելի շատ, թերևս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ և այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները: Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը:
Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում և անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում: Թեման համարում ենք սպառված»: