|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերժ Սարգսյանը դիմում է խաղաղ ցույցերը ճնշելու ամենատարբեր միջոցների` օգտագործելով քրեածին բանդաների դաժան հարձակումները եւ ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների. Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Պատգամավորն, իր հայտարարության մեջ առանձին-առանձին հիշատակելով ծեծի ենթարկված ակտիվիստների անունները, հիշեցրեց, որ վայրագությունները տեղի են ունենում Երեւանի կենտրոնական փողոցներում, իսկ ոստիկանության պահվածքը վկայում է, որ ստանձնել է ոչ թե քաղաքացիներին ավազակներից պաշտպանելու, այլ նրանց օժանդակելու դերակատարություն:
«Օգտվելով նման մեթոդներից, դուք ինքներդ ցույց եք տալիս, որ, որպես իշխանություն, այլեւս սպառված եք»,- նշեց պատգամավորը: