|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հայ գերի` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանին, ով օգոստոսի 26-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զարուհի Ամատունին:
Նա հայտնեց, որ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, հայ գերին վերադարձվել է հայրենիք:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլը տեղեկացրել էր, որ, պաշտպանության նախարարության և ԿՄԽԿ-ի մասնակցությամբ, Սարգիս Անանյանին վերադարձրել են հայրենիք Ղազախի շրջանի սահմանամերձ Բալա Ջաֆարլի գյուղում: