|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Արդարադատության նախարարից հետո այսօր կառավարությունում պետք է տեղի ունենար նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մամուլի ասուլիսը` կրկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ: Արտեմ Ասատրյանը նույնպես պետք է ներկայացներ կառավարության նիստում ընդունված որոշումները` մանրամասն:
Արդեն հայտնել ենք, որ լրագրողները թույլ չտվեցին, որպեսզի արդարադատության նախարարի ասուլիսը շարունակվի այն հունով, որով որոշել էր նախարարը, որովհետև, որպես առաջին և հրատապ հարց, պահանջում էին նախարարից կարծիք հայտնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման վերաբերյալ:
Քիչ առաջ կառավարությունում հավատարմագրված լրագրողներին հայտնեցին, որ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվել է ասուլիս տալուց: Փաստորեն, նախարարը լրագրողների բոյկոտին պատասխանեց բոյկոտով: