|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ Վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում:
«ՉԻ» աղբյուրների վկայությամբ, ՎՊ աշխատակիցներին հետաքրքրել են ֆինանսական փաստաթղթերը, որոնք վերաբերում են ավտոճանապարհների,, փողոցների և մայրուղիների կառուցմանը, վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, ինչպես նաև աղբահանությանը:
Ինչպես հայտնի է, ավտոճանապարհների վերանորոգումն «ատկատների» և գումար լվանալու հիմնական տեղն է: Ի վերջո պատահական չէ, որ քաղաքապետարանը վերջին տարիներին պարբերաբար ասֆալտապատում է Երևանի նույն փողոցները: ՎՊ-ն ուշագրավ բացահայտումներ է արել»: