|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Վերահսկիչ պալատը տևական ժամանակ է, ինչ ստուգումներ է իրականացնում «Հայկական Միրգ» ԲԲԸ-ում: Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում: Սակայն Իտալիայից ձեռքբերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան՝ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ:
Նշենք, որ «Հայկական Միրգ» տխրահռչակ ընկերության ստեղծման գաղափարը կապվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. այս ծրագրով ՀՀ պետբյուջեից խոշոր յուրացումներ են կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։