|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 22-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը և Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ: Խաչիկ Գրիգորյանը նույն օրը` ժամը 21.00-ին, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքնություն: