|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թեեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ սյունեցիներն ուզում են, որ ինքը դարձյալ մարզպետ նշանակվի, բայց իրականությունը բոլորովին այլ է: Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` սյունեցիների որոշ շրջանակներ որոշել են` եթե Խաչատրյանը վերադառնա մարզպետի պաշտոնին, այս անգամ արդեն մեծ աղմուկ են բարձրացնելու:
Ասում են՝ սյունեցիները փակելու են ճանապարհը, երբ շաբաթվա վերջին (ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը) վարչապետը կամ փոխվարչապետը մեկնեն Սյունիք՝ Խաչատրյանին այդ պաշտոնում ներկայացնելու եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Մեր տեղեկություններով` Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու դեպքում սյունեցիները պատրաստվում են գալ Երեւան, նաեւ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Տրանսպորտի եւ այլ հարցեր լուծողներ արդեն կան: