|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել: Քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ:
«Խաղային իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում` ասել են 4 շաբաթ»,- ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է Հենրիխ Մխիթարյանը: