|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 20-ին` ժամը 11.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է «Երևանշին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 926ԼՈՒ68 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա, տուժածներ չկան:
Մինչ 1-04 ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն: