|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 8-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ծառին: Բախման հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Ֆ. Հ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Տուժածը համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վառելիքաքսուքային նյութերով իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: