|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրի բացօթյա դահլիճում «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարի մեկնարկից տասը րոպե առաջ անձրեւ տեղաց:
Ազատամարտիկները թողեցին իրենց տեղերը և կանգնեցին տանիքների տակ: Այդ քայլը փոքր-ինչ դուր չեկավ միության հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին: Նա ասաց. «Տղերք, ինչի՞ միանգամից ներս գնացիք, տղե'րք, դուք սե՞նց անձրևների տակ եք կռվել»:
Անձրեւը տևեց ընդամենը հինգ րոպե, որից հետո Ռուբեն Գևորգյանը հայտարարեց. «Տղե'րք, ցավներդ տանեմ, անձրևը եկավ, արևը բացվեց, զբաղեցրեք ձեր տեղը: Բոլորդ նստեք: Որ կանգնած մեկին տեսնեմ, ուղարկելու եմ սահման»: Նրա այս խոսքից հետո բոլոր ազատամարտիկները ոտքի կանգնեցին: