|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընդգծեց, որ պետք է համբերություն ունենալ, ինքը կարծում է, որ ամեն ինչ կպարզվի, ու Լևոն Հայրապետյանը դուրս կգա բանտից:
«Մենք բոլորս մտահոգված ենք, երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված է այդ խնդրով»,- ասաց նա եւ հավելեց, որ, հաշվի առնելով Հայրապետյանի առողջական վիճակը, հիմա առաջնային խնդիր է, որ այս ընթացքում գոնե տնային կալանքի տակ լինի:
Աբրահամյանը հայտարարեց, որ, իր կարծիքով, «Լեւոն Հայրապետյանն արդար է»: