|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ Աստրախան քաղաքում անհայտ անձինք հարձակվել են բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ռուսական գրասենյակի լրագրողների վրա. հայտնում է BBC Russian-ը: Այդ մասին հայտնել է BBC-ի լրագրող Սթիվ Ռոզենբերգը:
Լրագրողները ստուգում էին Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին ռուս զինվորների մահվան մասին տեղեկությունները:
Լրագրողի խոսքերով՝ երբ նկարահանող խումբը դուրս է եկել սրճարանից և ուղղվել դեպի ավտոմեքենան, նրանց վրա հարձակվել են երեք ագրեսիվ տրամադրված տղամարդիկ:
Հարձակվողները ծեծի են ենթարկել օպերատորին, ապա լրագրողների ձեռքից վերցրել տեսախցիկն ու փախուստի դիմել: Ներկայումս լրագրողները Մոսկվայում են, նրանց անվտանգությունն ապահովված է:
Նշվում է նաև, որ մինչ լրագրողները ոստիկանությունում ցուցմունք են տվել, ինչ-որ մեկը մտել է նրանց ավտոմեքենան և հիշողության քարտից ջնջել տեսանյութերը: