|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգեւսկի շրջանի Լիսոգորսկայա գյուղում հուլիսի 28-ի գիշերը անհայտ անձը դիմակավորված ներխուժել է գործարար Խաչատուր Ղազարյանի տուն եւ կրակ բացել: Գործարարի դուստրը՝ 11-ամյա Լիանա Ղազարյանը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ որդին՝ 16-ամյա Արսեն Ղազարյանը, մահացել է հիվանդանոցում: Երեխաների մայրը` 44-ամյա Թամարա Ղազարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ընտանիքի հայրը չի տուժել` սպանդի ժամանակ եղել է լոգասենյակում: Կրակոցների ձայնը լսելով՝ ոստիկանություն են զանգահարել հարեւանները:
Հանցագործը հայ գործարարի տուն է մտել ձեղնահարկից: Հյուրասենյակում բազմոցին քնած են եղել երեխաները: Մտածելով, թե բազմոցին գործարար ամուսիններն են, մարդասպանը կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ:
Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում հանցագործին հայտնաբերելու համար: Սպանության դրդապատճառներն անհայտ են: Ոստիկանության վարկածները երկուսն են՝ անձնական թշնամություն եւ բիզնես խնդիրներ:
Լուսանկարը՝ http://lifenews.ru-ի