|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալների հնարավոր թեկնածուների անունները պարզ կդառնան մի քանի օրից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց նախկին դատախազ, նոր ձևավորված քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: «Երկու օր համբերեք»,- ասաց նա:
Նշենք, որ, ըստ սահմանված կարգի, կոմիտեի նախագահը պետք է ունենա 4 տեղակալ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Անդրադառնալով իրավապաշտպանների այն մտահոգություններին, թե նոր կոմիտեն ևս կդառնա իշխանություններին ծառայելու գործիք, նախկին դատախազը պատասխանեց. «Հավատացած ենք ու վստահ, որ անկախ քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կլուծենք, և յուրաքանչյուր քննիչ անկախ կլինի»: Նա նաև նշեց, որ ՀՀ նախագահն էլ հույս ունի, որ իրենց անկախությունն իրականություն կդառնա: