|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկամյա Լիա Միսակյանի մահվան գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մի քանի ժամով` ամբաստանյալի պաշտպանի միջնորդությամբ:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, դատական նիստի ժամը նշանակեց 14:00-ին: Այսօր նույնպես պետք է հարցաքննվեն դատակոչված փորձագետները: Նրանք արդեն մի քանի նիստ շարունակ պարտաճանաչորեն ներկայանում են դատարան, սակայն տարբեր պատճառներով հարցաքննությունը չի լինում:
Հիժշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են «Արաբկիր» ԲՀ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը, ովքեր մեղադրվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչի հետևանքով երեխա է մահացել:
Լիլիթ Վարդանյանի փաստաբան Գիվի Հովհնաննիսյանը դատարանին հայտնեց, որ մյուս` Զարինե Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ԼՂՀ-ից գալիս է Երեւան և միայն 1-1.5 ժամ անց կկարողանա դատարանում լինել: