|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Այս անգամ Ծառուկյանը հանդիպել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող` չինացի հայտնի գործարարների և համաշխարհային մեծ ճանաչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ:
«Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք և ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան և ներդրումներ կատարեք մեր երկրում ձեր ցանկացած ոլորտներում»,- հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար:
Չինացի ձեռնարկատերերն, իրենց հերթին, նշել են, որ հետաքրքրված են Հայաստանով և մոտ ապագայում պատրաստ են հանդես գալ կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով:
Ծառուկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում հայ-չինական տնտեսական ֆորում անցկացնել, որի ընթացքում չինացի գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրին ու հենց տեղում ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: