|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի իրավիճակի պատճառով Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությունը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր ընկեր և գործընկեր Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում կան բարդություններ, սակայն դա չի նշանակում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների մեր ուղղությունը կփոխվի: Այն ուղղված է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։
«Մենք ունենք սկզբունքային թեմաներ՝ տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն, և մեկ դրական ուղերձ՝ ժողովրդավար և խաղաղ, կայուն Վրաստանը վտանգավոր չէ Ռուսաստանի համար»,- հավելել է նա: