|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
Չանկայայի նախագահական պալատում կայացած` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությունից հետո` պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելության ժամանակ, նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվել Երևանում կայանալիք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայություն