|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ /տնօրեն Նորայր Նազարյան/, սեպտեմբերի 3-12-ը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Նվագախումբը հանդես կգա 8 համերգով:
Հյուրախաղերի առաջին համերգը սեպտեմբերի 3-ին է` Գարժիլեսում (Ֆրանսիա): Հավատարիմ մնալով իր ավանդույթներին` նվագախումբը համերգային ծրագրերում այս տարի էլ է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 7-ին Ժնևի «Վիկտորիա Հոլ»-ում կայանալիք` Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին, որն անցկացվելու է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, ներկա է գտնվելու մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: