|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ»-ին: Ժոլտ Հոռնյակի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ռումյան Հովսեփյանը, որից 10 րոպե անց Գևորգ Նռանյանը կրկնապատկեց այն: 59-րդ րոպեին Նռանյանը խփեց իր 2-րդ գոլը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը: «Արարատ»-ը անցկացրած 3 խաղերից հետո դեռևս չի կարողացել միավոր վաստակել: «Բանանց»-ը առաջին հաղթանակը տոնեց: