|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մոսկվայի «Սպարտակ»-ի դարպասը: Մոսկովյան ակումբը ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց: Նախորդ 2 տուրերում «Սպարտակ»-ը 4:0 հաշվով առավելության էր հասել Կազանի «Ռուբին»-ի, և 2:1 հաշվով՝ Մոսկվայի «Դինամո»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով չէին մասնակցում հանդիպմանը:
«Կրասնոդար»-«Սպարտակ»՝ 4:0 . գոլերը՝ Իզմաիլով 27՛ , Արի 56՛ , Բիստրով 62՛, Ժոազինյո 67՛