|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ:
Այսպիսով՝ Բասմանի դատարանի որոշումն անփոփոխ է մնում:
Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը հայտարարել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան կալանքի տակ գտնվել. նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Նաև նշել, որ նման հոդվածի համար (ՌԴ ՔՕ 174.1) կալանք չի նախատեսվում և հավելել է, որ դա հզոր պատվերի հետևանք է:
Նշենք, որ Հայրապետյանը դատական նիստին մասնակցել է մեկուսարանից՝ տեսակապի միջոցով: Նա խնդրել է, որ նիստն անցնի առանց իր ներկայության, սակայն դատարանը վճռել է, որ նրա ներկայությունը պարտադիր է: