|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել է չերկարաձգել Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է մարդատար ավտոբուսի հետ բախման հետևանքով 18 մարդու մահվան պատճառ հանդիսանալու մեջ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նախագահությունը որոշ խախտումներ է հայտնաբերել Տվերի դատարանի ՝ 2013-ի դեկտմբերի 13-ի որոշման մեջ, և նյութերն ուղարկվել են վերանայման:
Դատարանի դեկտեմբերյան որոշումից հետո Հ. Հարությունյանի կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: Նա մեղադրվում է «ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ, որը բերել է անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց մահվան»: