|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն ծառայելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայությունում որպես ոստիկան, 2014թ. մայիսի 30-ին, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու սահմանված կարգը, ծառայակից Սարգիս Հ.-ի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հրազենը վերցրած Սարգիս Հ.-ն զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է ձախ դաստակի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Մկրտիչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: