|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Oգոստոսի 10–15-ը Ծաղկաձորում կկայանա Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանը նշեց, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 10-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում: 4-րդ փառատոնի խորագիրն է՝ ....Աշունը սրտում.../«Ծաղրածուն աշունը սրտում»/:
«Փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին և անհատ մնջախաղացներին: Մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրների թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ, որոնք աշխատում են մնջախաղի ժանրում: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 10 ներկայացում»,-ասաց Դադասյանը:
Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Թայլանդից և Գերմանիայից անհատներ և թատերախմբեր: Փառատոնին կմասնակցեն նաև տեղական երիտասարդական թատերախմբեր և անհատներ, որոնք աշխատում են ոչ միայն մնջախաղի ժանրում, այլև կրկեսային, պարային և պլաստիկ ժանրերում:
«Ցանկանում ենք, որ այս տարի մեր հյուրերը մեկ համերգային երեկոյով հանդես գան Դիլիջանում, որտեղ մեծ ու գեղեցիկ բացօթյա ամֆիթատրոն կա»,-նշաց Դադասյանը: