|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անսպասելի գնացել է դիրքեր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, ասելով, որ վարչապետը նախ Վանաձորում մասնակցել է վերջին դիվերսիաներից մեկի հետեւանքով զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը գնացել է Տավուշի մարզի N զորամաս, զրուցել զինվորների հետ, խոսել վերջին օրերին սահմանում տիրող լարվածության մասին: