|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 23-ին՝ ժամը 22.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների՝ վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած:
Հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ 1994 թ. ծնված Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից: