|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի նախագահի «Մասնակի զորակոչի մասին» հրամանագիրը: Այդ որոշման օգտին քվեարկել է 232 պատգամավոր. հայտնում է Укринформ-ը:
Օրենքին կից պարզաբանման մեջ ասվում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրի հարավ-արեւելքում ստեղծված իրավիճակը, երբ խաղաղ բնակիչներ են զոհվում: Նշվում է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը սահմանին զորքեր է կենտրոնացնում:
Օրենքը ներկայացնելու ժամանակ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել է, որ տեղեկությունները, թե որքան մարդ է արդեն զորակոչվել եւ որքան մարդ է ծրագրվում զորակոչել, ենթակա չեն հրապարակման: