|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրաման է ստորագրել, որով Ուկրաինայում ռազմական դրություն ու երկրի ողջ տարածքում մասնակի զորահավաք է հայտարարվել. հայտնում է ТСН-ն:
Մասնակի զորահավաք է անցկացվելու Ուկրաինայի բոլոր մարզերում, ինչպես նաև Կիևում: Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, ապա այստեղ զորահավաքին կմասնակցեն նրանք, ովքեր կամավոր ցանկություն կհայտնեն ծառայելու:
Տուրչինովը բացատրել է, որ գնացել է այդ քայլին` հաշվի առնելով Ղրիմում ագրեսիայի շարունակական բնույթը, որը Ռուսաստանը փորձում է քողարկել «հանրաքվե» անունով մեծ կեղծիքի տակ, սակայն «այն երբեք չի ընդունվի ո'չ Ուկրաինայի, ո'չ էլ քաղաքակիրթ աշխարհի կողմից»: