|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Յուրի Գարմաշի` Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գարմաշը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և դեռ փորձում է եղանակին հարմարվել: Փարաջանովը, ըստ նրա, իր կյանքում մեծ դեր է խաղացել, և ինքը ցանկանում էր ինչ-որ կերպ իր երախտագիտությունը հայտնել նրան:
«Բայց մտածում էի՝ այ մարդ, ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ մեկին, ով այժմ արդեն կենդանի չէ: Երկար մտմտալուց հետո հիշեցի` ախր, ես Փարաջանովին շատ եմ նկարել: Ի դեպ, մտածում էի, որ ցուցահանդես կկազմակերպեմ Ուկրաինայում, բայց շատ ճիշտ եղավ, որ այն բացվեց հենց Հայաստանում` Փարաջանովի հայրենիքում»,- ասաց Գարմաշը:
Նա նշեց նաև, որ մի շարք լուսանկարների գոյության մասին Փարաջանովը չի էլ իմացել, իսկ մյուսները դժվարությամբ է նկարել, քանի որ պետք է այնպիսի հարմար պահ ընտրել, որ Փարաջանովը չզգա` իրեն նկարում են. «Փարաջանովը հենց զգում էր, որ իրեն նկարում են, իր կանոններն էր թելադրում, իր շուրջն իր թատրոնն էր ստեղծում: Փարաջանովն իր լուսանկարների բեմադրիչն էր, ինքն էր որոշում, թե ինչպե՞ս, ի՞նչ դիրքով կարելի է իրեն լուսանկարել»: