|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Նրան լրացուցիչ լիազորություններ են տրվել: Ոլորտի ոչ մի հարց՝ մեծ թե փոքր, առանց նրա «դաբրոյի» չի լուծվում:
Մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ուներ «լյուբիմչիկներ», եւ նրանց մեծ ինքնուրույնություն էր տվել: Մեկը Սննդի տեսչության պետ Աբրաամ Բախչագուլյանն էր: Նա ավելի շատ Տիգրան Սարգսյանի ենթակայության ներքո էր գործում, քան գյուղնախարարի: Պատահական չէր, որ պարբերաբար ստուգումների «աղաղակող» արդյունքներ էին բացահայտվում, եւ անգամ սկանդալ եղավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերության հետ կապված, որտեղ ստուգումներով խախտումներ էին բացահայտվել:
Իսկ հիմա այս մարմնի աշխատանքը կոորդինացնում է Սերգո Կարապետյանը, ով իսպառ մոռացել է իր ՕԵԿ-ական անցյալը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: