|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեցին Շիրակի ու Լոռու մարզերում 2014թ. կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակները: Կառավարությունը մտադիր է հնարավորինս մեղմել կարկտահարության պատճառած վնասները և օժանդակել հողօգտագործողներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ կարկտահարությունից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնքների ավելի քան 14 հազար հա ցանքատարածություններ: Պետական օժանդակության ծրագրով տուժած գյուղացիներին տրվելու է աշնանացան սերմացու:
«Վարչապետի հանձնարարությամբ սերմացուն պետք է գյուղացիները վերադարձնեին այս տարվա բերքահավաքից հետո, բայց հիմա մենք պետք է 1 տարով հետաձգենք այդ վերադարձը»,- ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: