|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգ կիրականացնեն, և բոլորս հնարավորություն կունենանք այդ ընթացակարգին հետևելու:
Լրագրողների հարցին, թե Ադրբեջանին կհաջողվի՞ ձերբակալված անձանց որպես ռազմագերի ներկայացնել, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Եթե ես չեմ սխալվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վավերացրել է 2001-2002 (ես հստակ ժամկետները կարող է չասեմ), այսպես կոչված, պատերազի չորս կոնվենցիաները, և վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել հասկացությունները` որն է գերի, որն է ռազմական հանցագործ, որն է լրտես: Դրանք, ըստ կոնվենցիայի, տարբեր հասկացություններ են, և այդ հասկացությունների շրջանակներում, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի և' անձանց, և' նրանց գործողություններին»: