|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հալեպի Նոր գյուղ և Ազիզիե թաղամասերը երեկ երեկոյան դարձյալ հայտնվել են հրթիռների թիրախում: Այս մասին տեղեկացնում է شبكة أخبار حلب ֆեյսբուքյան էջը:
Ամենահզոր պայթյունները գրանցվել են Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։
Պայթյունների հետևանքով վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։
Նշենք նաև, որ Հալեպում արդեն մեկ ամիս է, ինչ ջրի խնդիր կա: Պայթյունների հետևանքով ջրամատակարարման ցանցը չի հաջողվել վերանորոգել:




