|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների գործով ևս մեկ մեղադրյալ կա: Մոտ մեկ շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս է գրվել Վալերի Հովհաննիսյանը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Yerkir.am-ը ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացավ, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Այս հոդվածով պատիժ է սահմանվում 200-500 հազար դրամ տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Փորձեցինք կապվել նաև Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևող Բաղդասարյանի հետ, սակայն նա անջատում էր հեռախոսը:
Հիշեցնենք միայն, որ Լ. Բաղդասարյանը տեսակետ էր հայտնել, որ իր պաշտպանյալը պետք է տուժող ճանաչվի, թեև մտահոգություն ուներ, որ նախաքննությունն այլ ընթացք կստանա: Նա նշել էր նաև, որ Վալերիի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: