|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին կրակոցներ արձակելու գործով մեղադրյալներից Վալերի Հովհաննիսյանի հանդեպ խափանման միջոցի ընտրությունը քննվելու է վերաքննիչ դատարանում: Ինչպես Yerkir.am-ին հայտնեց Վ. Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, վերաքննիչ քրեական դատարանում նիստը նշանակված է վաղը:
Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հիվանդանոցից ծանր առողջական վիճակում տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: