|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Միայն երեկվա դրությամբ խորհրդարանական երեք պատվիրակություններ գտնվում էին տարբեր երկրներում: Նախ, երեկվանից սկսվեց Միջխորհրդարանական միության այցը Միացյալ Թագավորություն, որը կտևի մինչև հուլիսի 11-ը:
Հուլիսի 4-ին սկսվել է ֆրանկոֆոնիայի պատվիրակության այցը Կանադա՝ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ, որը նախատեսված է մինչև հուլիսի 10-ը: Նախօրեին Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած մի մեծ պատվիրակություն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Սրանք միայն պատվիրակություններն են՝ մասնավոր այցերը չհաշված:
Հիշեցնենք, Աժ նախագահը պատգամավորներին արգելել էր նիստերի օրերին գործուղումների մեկնել, քանի որ քվորումի խնդիր էր առաջանում: Ու հիմա, երբ նման խնդիր չկա, պատգամավորները, ինչպես երևում է, որոշել են «տեղը հանել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։