|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շաբաթ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում էր, որի ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում:
Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ գյուղացիների խնդիրներին եւ խոստացավ լուծել գյուղի կոմբայնի, ոռոգման ջրի, գազի սպասարկման վճարի, ԽՍՀՄ «Խնայբանկի» ավանդներն առաջնահերթ կերպով հատկացնելու հնարավորության եւ ուսանողների ուսման վարձերի հարցը:
Գյուղացիներից մեկը, երբ զրույցին շարունակ միջամտող գյուղապետին հորդորեց վիզ չվերցնել խնդիրները, Հովիկ Աբրահամյանը կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց. «Դուք իմ վզի հնարավորությունները չգիտեք»: Մովսեսցիների եւ Հովիկ Աբրահամյանի շփումը՝ Yerkir.am-ի տեսանյութում: