|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ է եղել նախագահի հանձնարարականը եւ որքանո՞վ են գյուղնախարարի եւ վարչապետի` կրծողների դեմ պայքարելու եւ կով կթելու մասին «դասախոսությունները» համապատասխանում այդ հանձնարարականին:
Արմեն Արզումանյանի փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց Հասմիկը եւ խնդրեց մեր հարցն էլեկտրոնային տարբերակով ուղարկել` «կարգն է այդպես»: Նա խնդրեց, որ նամակն ուղարկելուց հետո իրենց տեղյակ պահենք, որպեսզի ստուգեն` հասե՞լ է, թե՞ ոչ: Խոստացավ նաեւ, որ պարոն Արզումանյանը հնարավորինս արագ կարձագանքի մեր էլեկտրոնային նամակին:
Սակայն նամակն ուղարկելուց հետո, նրանց հետ կապվել պարզապես չհաջողվեց. հեռախոսազանգերին չէին պատասխանում: Նրանց էլ ենք հասկանում, ասելու բան կար, չէին ասո՞ւմ: