|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բրազիլացի կիսապաշտպան Կական կշարունակի ֆուտբոլային կենսագրությունը հայրենիքում: Այսօր 32-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես ներկայացվել է որպես «Սան Պաուլո» թիմի խաղացող: Կական ֆուտբոլային կարիերան սկսել է հենց այդ թիմում: Հազարավոր երկրպագուների ծափահարությունների ներքո «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը ստացել է 8 համարի մարզաշապիկը:
Բրազիլացին նոր թիմում վարձակալական հիմունքներով հանդես կգա մինչև 2014-ի վերջը, որից հետո կտեղափոխվի ԱՄՆ-ի «Օռլանդո Սիթի»: Հենց վերջինիս էլ պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերը: