|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին գրում է Transfermarkt-ը:
Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Մխիթարյանը առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Ռոմա»-ի ֆուտբոլիստ, և հռոմեական թիմը պայմանագիր կստորագրի նրա հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որից բացակայում են իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: